Եվս մեկ հաջողված թիմային համախմբման նախագիծ` իրականացված ս/թ Հուլիսի 23-24-ին Կասկադ Քնսալթընթսի կողմից Սեֆ Ինթերնեշնլի համար: Նախագիծն ուղղված էր խթանելու թիմային աշխատանքը և համագործակցության զգացումը, զարգացնելու աշխատանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցումը, ինչպես նաև նպաստելու Սեֆ Ինթերնեշնլի աշխատակիցների միջև արդյունավետ դերաբաշխմանը` տիկնիկային թատրոն բեմադրելու միջոցով: Առաջադրված խնդիրները յուրաքանչյուր մասնակցից պահանջում էին հնարամտություն, երևակայություն, էմոցիոնալ ներգրավվածություն` անսովոր իրավիճակներին ոչ ավանդական լուծումներ տալու համար:





