Կասկադ Քնսալթընթս ընկերությունը հրավիրում է մասնակցելու
Մարդկային Ռեսուրսների Կառավարման
ուսուցման ծրագրին և ձեռք բերելու այդ ոլորտում
հիմնարար, պրակտիկ գիտելիքներ
Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքը առավել գրագետ և արդյունավետ կազմակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է տիրապետել և կիրառել մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման հիմունքները:
Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել ՄՌ ոլորտի հիմնարար գիտելիքներ, ծանոթացնել ՄՌ ոլորտում կիրառելի և արդյունավետ մեթոդներին և գործիքներին:
Դասընթացը վարելու են Հայաստանում ակտիվորեն գործող կազմակերպությունների ՄՌ ղեկավարներ, որոնք ունեն ՄՌ կառավարման ինչպես պրակտիկ գործունեության, այնպես էլ դասավանդման զգալի փորձ: Լինելով Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչներ` փորձագետների այս թիմը միավորվել է մեր երկրում ՄՌ ոլորտի զարգացումը խթանելու գաղափարի շուրջ և պատրաստ է գիտելիքներ ու փորձ կիսել Ձեզ հետ:
Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները.
1. ՄՌ կառավարում. ներածական
2. Կազմակերպական կառուցվածք
3. Ներկազմակերպական վարքագիծ
4. Հավաքագրում
5. Աշխատանքի մոտիվացիա
6. Աշխատանքի արդյունքների կառավարում
7. Աշխատողների ուսուցում և զարգացում
8. Կոնֆլիկտների կառավարում
9. Աշխատանքից ազատում
10. Աշխատանքային օրենսգիրք
11. ՄՌ գործավարություն
Դասընթացն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափով`ապահովելով տեսական նյութի յուրացումը պրակտիկ աշխատանքների միջոցով:
Դասընթացի տևողությունը 2 ամիս է, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 15:00-18:00, մեկնարկը սեպտեմբերի 24-ին: Մասնակիցների թիվը`10-12:
Դասընթացի արժեքն է` 55 000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների և/կամ գրանցվելու համար զանգահարել (374 10) 58 46 96; (374 94) 58 46 96 հեռախոսահամարներով կամ գրել մեզ`training@cascade.am հասցեին «Թեմա»(Subject) տողում նշելով «ՄՌ դասընթաց»:





