EnglishРусскийՀայերեն

ՄՌԿ Ուսուցման ծրագիր Կասկադ Քնսալթընթսի հետ

Կասկադ Քնսալթընթս ընկերությունը հրավիրում է մասնակցելու
Մարդկային Ռեսուրսների Կառավարման
ուսուցման ծրագրին և ձեռք բերելու այդ ոլորտում հիմնարար, պրակտիկ գիտելիքներ


Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքը առավել գրագետ և արդյունավետ կազմակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է տիրապետել և կիրառել մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման հիմունքները:
Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել ՄՌ ոլորտի հիմնարար գիտելիքներ, ծանոթացնել ՄՌ ոլորտում կիրառելի և արդյունավետ մեթոդներին և գործիքներին:
Դասընթացը վարելու են Հայաստանում ակտիվորեն գործող կազմակերպությունների ՄՌ ղեկավարներ, որոնք ունեն ՄՌ կառավարման ինչպես պրակտիկ գործունեության, այնպես էլ դասավանդման զգալի փորձ: Լինելով Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչներ` փորձագետների այս թիմը միավորվել է մեր երկրում ՄՌ ոլորտի զարգացումը խթանելու գաղափարի շուրջ և պատրաստ է գիտելիքներ ու փորձ կիսել Ձեզ հետ:

Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները.
1. ՄՌ կառավարում. ներածական
2. Կազմակերպական կառուցվածք
3. Գրեյդինգ և աշխատավարձերի սանդղակներ
4. Ներկազմակերպական վարքագիծ
5. Հավաքագրում
6. Աշխատանքի մոտիվացիա
7. Աշխատանքի արդյունքների կառավարում
8. Աշխատողների ուսուցում և զարգացում
9. Կոնֆլիկտների կառավարում
10. Աշխատանքից ազատում
11. Աշխատանքային օրենսգիրք և ՄՌ գործավարություն

Դասընթացն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափով`ապահովելով տեսական նյութի յուրացումը պրակտիկ աշխատանքների միջոցով:
Դասընթացի տևողությունը 2 ամիս է, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 15:00-18:00, մեկնարկը մարտի 16-ին: Մասնակիցների թիվը`10-12:
Դասընթացի արժեքն է` 75 000 ՀՀ դրամ: Գրանցման վերջնաժամկետն է մարտի 12-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (374 10) 58 46 96; (374 94) 58 46 96 հեռախոսահամարներով: Գրանցվելու համար ուղարկել ինքնակեսագրական`training@cascade.am հասցեին «Թեմա»(Subject) տողում նշելով «ՄՌ դասընթաց»: Գրանցվողները կհարավիրվեն հարցազրույցի:

 

Our Clients

Image1\

Արձագանքներ

Edgar Grigorian
Country Senior Officer, Alcatel-Lucent Trade International AG


We have been cooperating with Cascade Consultants since over three years and are very satisfied with the service, noting high level of professionalism, company’s responsiveness and an excellent customer service.

Մեր հարցումը

Առաջիկա ՄՌ Ակումբի քննարկման Ձեր նախընտրելի թեման է`
 

HR Expert Training

HR Expert
Teambuilding

Our profile on LinkedIn