Հունիսի 21-ին Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ ՄՌ համայնքի հերթական հավաքը: Այս անգամ գործնական հանդիպման առարկա ընտրվեց «Աշխատողների դասակարգման համակարգը. Հայ թե Մերսեր»:
Հանդիպման սկզբին համառոտ ներկայացվեց աշխատողների դասակարգման համակարգն ընդհանուր կերպով: Այնուհետև ծավալվեց քննարկում` հարց-պատասխան ձևաչափով:
Հանդիպման հաջորդ փուլն իր մեջ ներառում էր ոլորտի երկու խոշորագույն մասնակիցների կողմից կիրառվող աշխատողների դասակարգման համակարգի մեթոդաբանությունների ներկայացումը: Մասնակիցները վերլուծեցին երկու մեթոդների առավելությունները և թերությունները:
Հանդիպումը եզրափակվեց ավանդույթ դարձած շրջայցով:





