2011թ. մարտի 22-ին Ժողովրդական Արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՄՌ ակումբի հերթական հանդիպումը: Ակումբի ֆորումի շրջանակներում առավել արդիական ճանաչված «Կորպորատիվ մշակույթի դիագնոստիկա և զարգացում» թեման վերընտրվեց որպես կայանալիք հանդիպման քննարկման առարկա:
Հանդիպման ընթացքում մի քանի մասնակիցներ ներկայացրեցին իրենց կազմակերպություններում առկա կորպորատիվ մշակույթի առանձնահատկությունները, որին հաջորդեց վերոհիշյալ թեմայի վերաբերյալ ներկայացված տեսական նյութի քննարկումը:
Հանդիպումը եզրափակվեց ավանդույթ դարձած շրջայցով:





