2009թ. սեպտեմբերի 4-ին Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՄՌ ակումբի հերթական հանդիպումը:
Հանդիպման թեման էր «Գրաֆոլոգիա»՝ ինչպես ճանաչել անձին իր ձեռագրի միջոցով:
Թեման հետաքրքրական էր այն ՄՌ մասնագետների համար, ովքեր ցանկանում են օգտագործել գրաֆոլոգիան իրենց առօրյա աշխատանքային գործնեության ընթացքում:
Հանդիպման սկզբում համառոտ ներկայացվեց գրաֆոլոգիայի առարկայական ոլորտը, կադրային աշխատանքում կիրառման բնագավառները և առավելությունները: Այնուհետև կոնկրետ գործիքների միջոցով հանդիպման մասնակիցները խմբերով վերլուծեցին և մեկնաբանեցին տարբեր ձեռագրեր:
Հանդիպման ավարտին մասնակիցների համար կազմակերպվեց շրջայց Չարենցի տուն-թանգարանով:
At the end of the meeting, the participants made a guided tour of the Museum.


























