2009թ. հունիսի 24-ին տեղի ունեցավ ՄՌ համայնքի երրորդ հանդիպումը: Հանդիպումն անցավ գործնական պարապմունքի տեսքով: Գործնական պարապմունքի թեմա ընտրվեց «Աշխատողների դասակարգման համակարգը. փորձի փոխանակում»: Հանդիպման սկզբին համառոտ ներկայացվեց Հայաստանի մի քանի ընկերություններում փորձարկված և ներկա պահին կիրառվող Աշխատողների դասակարգման համակարգը: Այնուհետև առաջարկվեց կոնկրետ դեպքի ուսումնասիրություն, որը քննարկվեց և առաջարկվեցին լուծումներ: Հայաստանի տարբեր կազմակերպությունների ՄՌ մասնագետներ ակտիվորեն մասնակցեցին հանդիպմանը:


























