2009թ. հուլիսի 18-ին և 19-ին Ջերմուկում Կասկադ Քնսալթընթսն իրականացրեց թիմային համախմբման ծրագիր ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության աշխատակազմի համար: Հավաքի ընթացքում կառուցված չորս խաղային տնակները ՍԵՖ Ինտերնեյշնլը նվիրեց Գյումրիի մանկատանը, իսկ Ջերմուկից տնակների տեղափոխումն ապահովեց Ջերմուկ Գրուպ ընկերությունը:


























