Կասկադ Քնսալթընթսի թիմն ի սկզբանե ձևավորվել է 2005թ. հունիսին՝ որպես Կասկադ Կապիտալ խմբի կազմում մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներ իրականացնող ՄՌ ստորաբաժանում:
2008թ. մարտին՝ մի շարք հաջող ՄՌ ծրագրեր իրականացնելուց հետո, ՄՌ ստորաբաժանումը դարձավ առանձին ընկերություն՝ «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ: Ընկերությունը ստեղծվել է ի պատասխան հաճախորդների շրջանում առկա պահանջարկի՝ ստանալ արևմտյան ստանդարտներին համահունչ մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություններ:
2009թ. հունիսի 11-ին Կասկադ Քնսալթընթսի գլխավոր տնօրենը ձեռք բերեց ընկերության սեփականության իրավունքը:


























