![]()
Աշխատակիցներին ուսուցման ուղարկելով՝ մենք ցանկանում ենք լուծել կոնկրետ գործարար խնդիրներ, այլ ոչ թե հաճույք պատճառել նրանց կամ պարզապես ծախսել ավելորդ գումար:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի օգնել գտնելու ՄՌ կառավարման հետ կապված լուծումներ:
Այդ նպատակով մենք՝
- Ձևավորում ենք համախոհների ակումբ տեղեկատվության փոխանակման և բաց քննարկումների համար
- Ներգրավում ենք փորձառու մասնագետների հուսալի գործարար կազմակերպություններից
- Կազմակերպում ենք տելեկոնֆերանսներ արդիական թեմաներով
Ակումբին միանալու համար անհրաժեշտ պայմանները.
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌ ոլորտում
- ՄՌ ոլորտում մասնագիտական առաջընթացի ձգտում
«Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպում է տելեկոնֆերանս/սեմինարների շարք ՄՌ կառավարման հետ առնչվող թեմաներով: Մեր նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու բաց հաղորդակցություն ՄՌ մասնագետների միջև և, ընդհանուր առմամբ, նպաստելու ՄՌ մասնագիտական համայնքի ստեղծմանը Հայաստանում: Հանդիպումները տեղի կունենան ամիսը մեկ անգամ, մեկ հանդիպման տևողությունը 3 ժամ է (ներառյալ՝ սուրճի ընդմիջումը): Մասնակցության վճարը 10 000 ՀՀ դրամ է (առանց ԱԱՀ):
Ապագա և արդեն կայացած հանդիպումների մանրամասները տես ստորև.
| VII հանդիպում | ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹ 2010թ. ապրիլի 28, 15:00-18:00 Ա. Խաչատրյանի տուն-թանգարան |
| VI հանդիպում | ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹ. ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐ 2010թ. փետրվարի 25, 15:00-18:00 Ավ. Իսահակյանի տուն-թանգարան |
| V հանդիպում | ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՈՏԻՎԱՑՈՒՄ 2009թ. հոկտեմբերի 27, 15:00-18:00 Մ. Սարյանի տուն-թանգարան |
| IV հանդիպում | ԳՐԱՖՈԼՈԳԻԱ 2009թ. սեպտեմբերի 4, 15:00-18:00 Չարենցի տուն-թանգարան |
| III հանդիպում | ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 2009թ. հունիսի 24, 15:00-18:00, Հր. Քոչարի 5 |
| II հանդիպում | ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ 2009թ. մայիսի 27, 15:00-18:00, Հր. Քոչարի 5 |
| I հանդիպում | ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑՈՒՄ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ 2009թ. ապրիլի 10, 15:00-18:00, Հր. Քոչարի 5 |
Առաջիկա ՄՌ միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ ՄՌ ակումբին միանալու համար կարող եք դիմել Զարուհի Քեչեչյանին (էլ. փոստ zkechechyan@cascade.am):
Մենք կողմնակից ենք աշխատակիցների զարգացմանն ուղղված գրագետ ներդրումների կատարմանը, իսկ Դու՞ք:


























