Կասկադ Քնսալթընթս ընկերությունը հրավիրում է մասնակցելու Մարդկային Ռեսուրսների Կառավարման ուսուցման ծրագրին և ձեռք բերելու այդ ոլորտում հիմնարար, պրակտիկ գիտելիքներ
Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքը առավել գրագետ և արդյունավետ կազմակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է տիրապետել և կիրառել մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման հիմունքները: Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել ՄՌ ոլորտի հիմնարար գիտելիքներ, ծանոթացնել ՄՌ ոլորտում կիրառելի և արդյունավետ մեթոդներին և գործիքներին: Դասընթացը վարելու են Հայաստանում ակտիվորեն գործող կազմակերպությունների ՄՌ ղեկավարներ, որոնք ունեն ՄՌ կառավարման ինչպես պրակտիկ գործունեության, այնպես էլ դասավանդման զգալի փորձ: Լինելով Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչներ` փորձագետների այս թիմը միավորվել է մեր երկրում ՄՌ ոլորտի զարգացումը խթանելու գաղափարի շուրջ և պատրաստ է գիտելիքներ ու փորձ կիսել Ձեզ հետ: Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները. 1. ՄՌ կառավարում. ներածական 2. Կազմակերպական կառուցվածք 3. Ներկազմակերպական վարքագիծ 4. Հավաքագրում 5. Աշխատանքի մոտիվացիա 6. Աշխատանքի արդյունքների կառավարում 7. Աշխատողների ուսուցում և զարգացում 8. Կոնֆլիկտների կառավարում 9. Աշխատանքից ազատում 10. Աշխատանքային օրենսգիրք 11. ՄՌ գործավարություն Դասընթացն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափով`ապահովելով տեսական նյութի յուրացումը պրակտիկ աշխատանքների միջոցով: Դասընթացի տևողությունը 2 ամիս է, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 15:00-18:00, մեկնարկը սեպտեմբերի 24-ին: Մասնակիցների թիվը`10-12: Դասընթացի արժեքն է` 55 000 ՀՀ դրամ: Լրացուցիչ տեղեկությունների և/կամ գրանցվելու համար զանգահարել (374 10) 58 46 96; (374 94) 58 46 96 հեռախոսահամարներով կամ գրել մեզ`training@cascade.am հասցեին «Թեմա»(Subject) տողում նշելով «ՄՌ դասընթաց»:
2010թ. ապրիլի 28-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՄՌ ակումբի հերթական հանդիպումը: ՄՌ ակումբի ֆորումի շրջանակներում բացահայտվել էր, որ ազատումների թեման շարունակում է մնալ առավել արդիական: Այսպիսով, «Ազատումների մշակույթը» կրկին ընտրվեց ՄՌ ակումբի հերթական հանդիպման քննարկման թեմա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կոնկրետ իրավիճակներ, փոխանակելու իրենց փորձը և ներկայացնելու իրենց կազմակերպություններում կիրառվող մոտեցումները: Այնուհետև մասնակիցներին առաջարկվեց դիտել հատվածներ գեղարվեստական զվարճալի կինոնկարից, որտեղ շոշափվում էր քննարկվող թեման: Հանդիպման վերջում մասնակիցները, բաժանվելով հինգ աշխատանքային խմբերի, մասնակցեցին դերային խաղի`նախապես առաջարկված սցենարով, որին հաջորդեց արդյունքների վերլուծություն և ամփոփում: Ավանդական շրջայցն Ա. Խաչատրյանի տուն-թանգարանով առիթ հանդիսացավ մասնակիցների համար աշխատանքային մթնոլորտից տեղափոխվելու մշակույթի աշխարհ: