EnglishРусскийՀայերեն

ՄՌ ՈՒՍՈՒՑՈՒՄ

«Կասկադ Քնսալթընթս» ընկերության թիմը նախաձեռնել է

Մարդկային Ռեսուրսների Կառավարման
Ուսուցման կարճաժամկետ ծրագիր

բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ձեռք բերել բազային և պրակտիկ գիտելիքներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում

Յուրաքանչյուր ոլորտում աշխատելիս, Դուք կարող եք կազմակերպել Ձեր  աշխատանքը առավել արդյունավետ և գրագետ, եթե ծանոթ եք և կարողանում ենք կիրառել մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման հիմունքները: Այս դասընթացը նպատակաուղղված է փոխանցել ՄՌ ոլորտի հիմնարար գիտելիքներ, հնարավորություն ստեղծել մասնակիցների համար ծանոթանալ ՄՌ ոլորտում կիրառելի լավագույն մեթոդներին և գործիքներին:
Դասընթացը վարելու են Հայաստանում ակտիվ գործող կազմակերպությունների ՄՌ մենեջերներ, որոնք ունեն ՄՌ կառավարման ինչպես պրակտիկ, այնպես էլ  դասավանդման զգալի փորձ: Փորձագետների այս թիմը միավորվել է Հայաստանում ՄՌ ոլորտի զարգացումը խթանելու գաղափարի շուրջ, և նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է իրենց գիտելիքները կիսել Ձեզ հետ:
Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները.

1.    ՄՌ կառավարում. ներածական
2.    Կազմակերպական կառուցվածք
3.    Ներկազմակերպական վարքագիծ
4.    Հավաքագրում
5.    Աշխատանքի մոտիվացիա
6.    Աշխատանքի արդյունքների կառավարում
7.    Աշխատողների ուսուցում և զարգացում
8.    Կոնֆլիկտների կառավարում
9.    Աշխատանքից ազատում
10.    Աշխատանքային օրենսգիրք
11.    ՄՌ գործավարություն


Բացի սովորական դասընթացից, մասնակիցները նաև հնարավորություն կունենան գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքները հատուկ նախագծերում, որոնք կմշակեն և կիրականացնեն դասընթացավարների ուղղորդմամբ: Նախագծերն իրականացվելու են ինչպես դասավանդող թիմի ներկայացուցիչ ընկերություններում, այնպես էլ «Կասկադ Քնսալթընթս» ընկերության հաճախորդների մոտ:
Դասընթացի տևողությունը 2 ամիս է, մարտի 12-ից մայիսի 15-ը: Դասընթացը կազմակերպվելու է ինտերակտիվ ձևաչափով` յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 15:00-18:00:
Դասընթացի արժեքը 55 000 ՀՀ դրամ է` ներառյալ գործնական նախագծերի իրականացումը:
Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար զանգահարել
(374 10) 58 46 96 հեռախոսահամարով:
Խնդրում ենք հայտերը  ներկայացնել մինչև մարտի 2-ը՝ training@cascade.am
էլ. փոստի հասցեին ուղարկելով ինքնակենսագրություն (CV) և «Թեմա»(Subject) տողում նշելով «ՄՌ դասընթաց»: Հայտերը կամփոփվեն և դիմորդները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև մարտի 10-ը:

Երևան, 2011

 

Մեր հաճախորդները

  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow
  • An Image Slideshow

Արձագանքներ

Garegin Gevorgyan
Chief Executive Officer, SEF International


Working with Cascade Consultants has been a memorable experience, which combined a sense of professional expertise with a feeling of unbound imagination and creativity. Hilariously entertaining exercise with tangible outcomes in work environment. Looking for next...

Մեր հարցումը

Առաջիկա ՄՌ Ակումբի քննարկման Ձեր նախընտրելի թեման է`
 

HR Expert Training

HR Expert
Teambuilding

Our profile on LinkedIn